Բաղադրատոմսեր
Ծխեցված սաղմոնով և ավոկադոյով տոստ
Բաղադրիչներ
2 բաժին պատրաստելու համար
1/2 ավոկադո
1/4 քամած կիտրոն
2 կտոր տոստ արված հաց
75գ Food Republic-ի թարմ, ծխեցված սաղմոն
1/4 վարունգ
Ռուկոլա՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Կիսել ավոկադոն, հեռացնել կորիզը, միջուկը տեղափոխել տարրայի մեջ։ Ավելացնել կիտրոնի հյութ, աղ պղպեղ (ըստ ճաշակի)։ Բաղադրիչները միաձուլել պատառաքաղի օգնությամբ։Ստացված զանգվածը տարածել տոստ արված հացի կտորների վրա, ավելացնել ծխեցված սաղմոնի և վարունգի բարակ շերտեր և ռուկոլայի տերևներ։
Ջեռոցում պատրաստված սաղմոնի ֆիլե
Բաղադրիչներ
2 կիտրոն, բարակ կտրատված
1 մեծ սաղմոնի ֆիլե
աղ, սև պղպեղ
6 ճ.գ. հալված կարագ
2 ճ.գ. մեղր
3 գլուխ սխտոր, մանրացված
ուրց և չոր օրեգանո
մանրացված թարմ մաղադանոս
Սոուսի համար խորը տարայի մեջ լցրեք ամբողջովին հալեցված կարագ, սխտոր, մեղր, օրեգանո, ուրց, խառնեք։
Փայլաթիթեղի վրա շարեք կիտրոնի բարակ շերտեր, ուրց։ Սաղմոնը տեղափոխեք փայլաթիթեղ՝ կիտրոնների և ուրցի վրա։ Պատրաստված սոուսը լցրեք սաղմոնի վրա։ Ավելացրեք աղ, սև պղպեղ ՝ ըստ ճաշակի։ Պատրաստեք սաղմոնը ձեռոցում 180°C, 25 րոպե։
Ջեռոցից հանելուց հետո ավելացրեք թարմ, կտրատված մաղադանոս։
Դորադը գինով և Չերրի
լոլիկներով
Բաղադրիչներ
4 ճ․գ․ ձիթայուղ
2 ամբողջական Դորադ
2 պճեղ մանրացված սխտոր
1/2 լավ մանրացված փոքր, կարմիր չիլլի
մոտ 400գ կտրատված լոլիկ (կարող եք վերցնել գունավոր չերրիների խառնուրդ)
4 ճ․գ․ սպիտակ գինի
մանրացված մաղադանոս
Պատրաստման եղանակը
Տաքացրեք ձիթայուղի կեսը լայն թավայի մեջ և զգուշությամբ տապակեք թարմ դորադը 4-5 րոպե՝ մինչև շագանակագույն դառնալը։
Ավելացրեք սխտոր և տապակեք ևս 1 րոպե։ Այնուհետ ավելացրեք չիլլի և լոլիկներ։ Ավելացրեք նաև գինի և թողեք, որ այն եռա ևս 1 րոպե։ Ապա ավելացրեք 100մլ ջուր և համեմեք աղով և սև պղպեղով։ Մի փոքր ուժեղացրեք կրակը և հետևեք, որ ուտեստը պատրաստվի մոտ 15 րոպե ևս։
Ձկան պատրաստի լինելը կարող եք ստուգել աչքերի եփվածությամբ՝ դրանք սպիտակ են դառնում եփվելուն պես։
Ձկները տեղափոխեք մատուցման ափսե։
Թավայի մեջ ավելացրեք մաղադանոս և պատրաստեք ուժեղ կրակի վրա ևս 1 րոպե: Ձուկը մատուցեք սոուսի համադրությամբ։ Մատուցելուց առաջ կարող եք մի փոքր էլ ձիթայուղ ավելացնել ձկան վրա։